
Կալիֆոռնիայի մի քան հազար բնակիչներ են տարահանվել բնական հրդեհների պատճառով

Կալիֆոռնիայի մի քանի հազար բնակիչներ են տարահանվել խոշոր բնական հրդեհների պատճառրով, որոնք երեք օր է, ինչ մոլեգնում են նահանգի մի քանի շրջաններում: Հուլիսի 9-ին այս մասին հաղորդել է Associated Press գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ Սիերա Նևադա լեռնազանգվածի ստորոտի մոտ, որը գտնվում է նահանգի հյուսիսում՝ Սակրամենտո քաղաքից մոտավորապես 100 կիլոմետր հեռավորության վրա, ավելի քան 4 հազար մարդ արդեն տարահանված է, ևս շուրջ 7,4 հազար բնակիչների ասված է, որ պատրաստվեն հեռանալու իրենց տներից: Կալիֆոռնիայի անտառային դեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ կրակը մոլեգնում է շուրջ 20 քառակուսի կիլոմետր տարածքում և արդեն ոչնչացրել է առնվազն 10 շինություն:
Միևնույն ժամանակ Կալիֆոռնիայի հարավային մասում՝ Սանտա Բարբարայից դեպի արևելք ընկած հովիտներից մեկում, հրդեհների պատճառով տարահանվել է շուրջ 3,6 հազար մարդ: Դա վերաբերվել է նաև այդ շրջանում գտնվող քեմպինգի հարյուրավոր հանգստացողների:
Տարերքի դեմ պայքարում են հարյուրավոր հրշեջներ: Իշխանությունները չեն բացառում, որ, եթե առաջիկա օրն իրենց չհաջովի կանգնեցնել կրակի տարածումը, կարող է պահանջվել տեղացի բնակիչների լրացուցիչ տարահանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: