Բաժիններ՝

Ռուսական կողմը Կոկսակի վիրուսի հնարավոր տարածման հետ կապված Թուրքիային հարցում է կատարել

Ռոսպոտրեբնադզորը հարցում է կատարել Թուրքիայի առողջապահության մարմիններին այդ երկրում Կոկսակի վիրուսի հնարավոր տարածման հետ կապված:

Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Ռոսպոտրեբնադզորը հարցում է կատարել նաև վարակվածների առկայության, վարակվածների տեղաբաշխման և ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ:

ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Թուրքիայում հանգստացող զբոսաշրջիկների շրջանում աստիճանաբար աճում է Կոկսակի վիրուսով վարակվածների թիվը: Այս իմֆորմացիայի տարածումից հետո Ռուսական կողմը հարցում է կատարել Թուրքիայից: Թուրքիայի Անթալիայի նահանգապետարանի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Իբրահիմ Աջարը պատասխանելով ՌԴ կողմի հարցման` հերքել էր վիրուսի առակայության և տարածման վերաբերյալ լուրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս