Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում ընկերություններին տուգանքով են սպառնացել կիբեռգրոհներին պատրաստ չլինելու համար

Մեծ Բրիտանիայի կառավարությունն այն ընկերություններին, որոնք ոչ բավարար չափով են պաշտպանված կիբեռգրոհներից, սպառնացել է մինչեւ 17 մլն ֆունտ ստեռլինգ (22 մլն դոլար) տուգանքներով:

Այս նախազգուշացումը տեղ է գտել Միացյալ Թագավորության թվային տեխնոլոգիաների, մշակույթի, զանգվածային լրատվամիջոցների եւ սպորտի նախարարության կողմից ազգային կիբեռանվտանգության պաշտպանության միջոցառումների քննարկման կապակցությամբ օգոստոսի 8-ին տարածված հաղորդագրության մեջ։

«Կազմակերպությունները, որոնք չեն կարողանա կիբեռանվտանգության արդյունավետ միջոցներ ձեռնարկել, կարող են տուգանվել մինչեւ 17 մլն ֆունտ ստեռլինգ գումարով կամ շրջանառության ընդհանուր ծավալի 4 տոկոսի չափով՝ կիբեռգրոհների ռիսկի կապակցությամբ բրիտանական ցանցերի ու ենթակառուցվածքի անվտանգության եւ կայունության ապահովման պլաններին համապատասխան»,-նշվում է հայտարարության մեջ:

«Մենք ցանկանում ենք, որ Մեծ Բրիտանիան աշխարհի ամենաանվտանգ վայրը լինի կյանքի եւ գլոբալ ցանցում աշխատելու համար, իսկ մեր հիմնական ծառայությունները եւ ենթակառուցվածքը պատրաստ լինեն կիբեռգրոհների աճող ռիսկին եւ ավելի կայուն՝ մյուս այնպիսի սպառնալիքների նկատմամբ, ինչպիսիք են պարենային մատկարարումների խափանումները եւ Էկոլոգիական ռիսկերը»,-հայտարարել է պետնախարար Մեթ Հենքոքը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս