Բաժիններ՝

Ֆրանցիսկոս պապը տեսաէքսկուրսիա է վարել Վատիկանի թանգարաններով

«Ֆրանցիսկոս պապ. Արվեստի իմ գաղափարը». այսպես է կոչվում նոր վավերագրական ֆիլմը, որի ցուցադրությունը տեղի է ունեցել Հռոմում: Ինչպես նշել է Վատիկանի ռադիոն, Հռոմի ներկայիս քահանայապետը կարծում է, որ եկեղեցին պետք է արդի արվեստն օգտագործի որպես քարոզչամիջոց։

Ֆիլմի հիմքում ընկած է Բերգոլիո պապի համանուն գիրքը, որը լույս է տեսել 2015 թվականին եւ գրվել է Տիցիանա Լուպիի հետ համատեղ: «Վատիկանի թանգարանները պետք է լինեն ամենագեղեցիկ եւ ամենահյուրընկալ վայրը: Դրանք պետք է իրենց դռները բացեն աշխարհի առջեւ»,- ասված է, մասնավորապես, գրքում:

Հովվապետը նշում է, որ « թանգարան այցելության համար վճարելու անկարողությունը չպետք է արգելք լինի այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ եկեղեցուն պատկանող ընդարձակ հավաքածուին»: Ֆրանցիսկոս պապը հուսով է, որ «կաթոլիկ եկեղեցին, որը դարերի ընթացքում եղել է արվեստի գլխավոր հովանավորներից մեկը, վերստին սերտորեն կաշխատի արդի նկարիչների հետ»:

Նրա կարծիքով՝ դա «հնարավորություն կընձեռի արվեստի ուժն օգտագործել քրիստոնեության գաղափարների տարածման համար»: Կինոժապավենը նիկարահանվել է Վատիկանի թանգարաններով, Սուրբ Պետրոսի տաճարով եւ հարակից համանուն հրապարակով էքսկուրսիայի ձեւով, որի ընթացքում որպես ուղեվար է հանդես գալիս Հռոմի պապն ինքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս