Բաժիններ՝

ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի զոհին նույնականացրել են 16 տարի անց

2001 թվականի սեպտեմբերի 11-ին Առեւտրի համաշխարհային կենտրոնի վրա ահաբեկչական գրոհի հետեւանքով զոհված տղամարդու աճյունը հաջողվել է նույնականցնել գրեթե 16 տարի անց: Այդ մասին հայտնել է BBC News-ը: Բժիշկները կարողացել են զոհվածի ինքնությունը պարզել ԴՆԹ-ով աշխատանքի նոր տեխնոլոգիայի շնորհիվ:

Մարդու մասին տեղեկատվությունն առայժմ չեն հրապարակում նրա հարազատների խնդրանքով: Մինչ օրս չի հաջողվել նույնականացնել շենքի փլվելու ժամանակ զոհված 1112 մարդու. դա ահաբեկչական գործողության զոհերի ընդհանուր թվի (2753) շուրջ 40 տոկոսն է: Վերջին անգամ ինքնության նույնականացում է եղել 2015 թվականի մարտին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս