Բաժիններ՝

Ուկրաինան սկսել է նավթ գնել Իրանից

Ուկրաինան, որը հունիսին սկսե լէ նավթ գնել Իրանից, արդեն այս երկրից ներմուծել է գրեթե 5,7 մլն դոլարի նավթահումք: Այս տվյալներն օգոստոսի 8-ին ներկայացրել է Ուկրաինայի Պետական ֆիսկալ ծառայությունը (ՊՖԾ)։

«Հունիսից սկսվել են նավթահումքի գնումները իրանական ձեռնարկություններից: Հունիսին Իրանից ուկրաինական շուկայում ստացվել է 0,236 մլն դոլարի նավթ, հուլիսին՝ 5,442 մլն դոլարի»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Դրա հետ մեկտեղ ընդամենը յոթ ամսվա ընթացքում Ուկրաինան ներմուծել է 213 մլն դոլար արժողությամբ 508,105 հազար տոննա նավթահումք, հիմնականում՝ Ադրբեջանից եւ Ղազախստանից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս