Բաժիններ՝

Ֆրանսիայում ութ դեռահասներ են տուժել կայծակի հարվածից

Ութ դեռահասներ են օգոստոսի 7-ի երեկոյան տուժել կայծակի հարվածից: Ինչպես հաղորդել է BFMTV հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 19:00-ին (Երեւանի ժամանակով 21:00-ին) Ֆրանսիայի հարավ – արեւելքի Վիենի կոմունայի վրանային ճամբարներից մեկում:

Տեղական իշխանությունների նախնական տվյալներով՝ կայծակը հարվածել է քեմպինգում տեղակայված՝ վարդակներով էլեկտրական վահանին: Տարերքի հարվածի հետեւանքով յոթ մարդ թեթեւ վերքեր է ստացել, եւս մեկ 15-ամյա դեռահասի մոտ սրտի կանգ է տեղի ունեցել: Նրան շտապ կարգով հասցրել են հիվանդանոց: Այս պահին բժիշկները նրա վիճակը գնահատում են որպես չափազանց ծանր:

Տեղական պրեֆեկտուրայի տեղեկատվությամբ՝ 13-ից մինչեւ 16 տարեկան տասնվեց դպրոցականներից բաղկացած խումբը Վիենի կումունա էր ժամանել օգոստոսի 7-ի առավոտյան Դեկարտ քաղաքից (Էնդրի եւ Լուարի դեպարտամենտ): Պլանավորվել էր, որ դեռահասները վրանային ճամբարում կանցկացնեն մեկ շաբաթ: Նրանց ծնողներն արդեն տեղեկացված են այս միջադեպի մասին, նրանք պետք է շուտով ժամանեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս