Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան հրաժարվել է 40 մլրդ եվրո վճարել Եվամիությունից դուրս գալու համար

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հերքել է այն տեղեկատվությունը, թե Լոնդոնը պատրաստ է 36 միլիարդ ֆունտ ստեռլինգ (շուրջ 40 միլիարդ եվրո) գումարի փոխհատուցում վճարել Եվրամիության հանդեպ իր հանձնառությունների շրջանակներում, ինչի մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը։

«Ինչ վերաբերում Է այդ թվին՝ մենք այն չենք ընդունում»,- անունը չհայտնած ներկայացուցչի խոսքից մեջբերում է անում Deutsche Welle հրատարակությունը: Անցած հանգստյան օրերին The Sunday Telegraph-ը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարական շրջանների աղբյուրներ, հայտնել էր, որ Միացյալ Թագավորությունը Brexit-ի ընթացակարգի շրջանակներում պատրաստ է 36 միլիարդ ֆունտ վճարել Եվրամիության հանդեպ իր հանձնառությունների հատուցման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս