Բաժիններ՝

Հնդկաստանում ավելի քան 280 մարդ է մահացել խոզագրիպից

Խոզագրիպով հիվանդացության կտրուկ աճ է դիտվել Հնդկաստանի Մահարաշտրայի նահանգում, որտեղ տարեսկզբից մինչեւ հուլիսի կեսը հիվանդանալու 2324 դեպք է գրանցվել, մահացել է 284 մարդ:

Ինչպես հայտնել է NDTV հեռուստաալիքը, այդ նահանգում մահացածների թիվը կազմել է ամբողջ Հնդկաստանում խոզագրիպից մահացածների գրեթե 50 տոկոսը: Երկրում ընթացիկ տարվա հուլիսի դրությամբ H1N1 վիրուսը շուրջ 600 մարդու մահվան պատճառ է դարձել։

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, բժիշկներին առանձնապես մտահոգում է նահանգի մայրաքաղաք Մումբայի իրադրությունը, որտեղ անցյալ տարի գրանցվել է H1N1 վիրուսով հիվանդանալու ընդամենը երեք դեպք, մինչդեռ ընթացիկ տարում արդեն գրանցվել են 835 վարակվածներ, մահացել է 16 մարդ:

Հիվանդացածների թվում են հայտնվել Բոլիվուդի դերասան Ամիր Խանը եւ նրա կինը՝ պրոդյուսեր եւ ռեժիսոր Կիրան Ռաոն: Արտիստն իր հիվանդության մասին հայտնել է անցած շաբաթվա վերջին: Նրա երկրպագուներն այժմ Համացանցում տագնապով են հետեւում իրենց կուռքի առողջությանը:

Բժիշկները հորդորում են Մումբայի բնակիչներին՝ զգոն լինել: Հատկապես դա վերաբերում է տարեցներին, հղի կանանց, խրոնիկական հիվանդություններից տառապողներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս