«Թրամփն ավելի կոշտ արտաքին քաղաքական ուղեգիծ Է վարում, քան իր նախորդը». Ռյաբկով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շատ ավելի կոշտ արտաքին քաղաքական ուղեգիծ Է վարում, քան իր նախորդը: «Մեժդունարոդնայա ժիզն» հանդեսում հրապարակված հարազրույցում այս կարծիքն Է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Ինչ վերաբերում Է արտաքին քաղաքականությանը, ապա այստեղ ես պարզապես հիասթափված եմ եւ հարկադրված եմ արձանագրելու, որ շատ առումներով դա վատթարագույնի շարունակումն Է (Բարաք) Օբամայի ժառանգությունից, նույնիսկ որոշ խստացում մի շարք ասպեկտներով եւ ուղղություններով»,- նշել Է դիվանագետը:

Ռյաբկովի կարծիքով՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները չդիմացան ամրության փորձությանը դրանց բարելավման հակառակորդների կողմից հարձակումների նկատմամբ կայունության տեսանկյունից:
Սերգեյ Ռյաբկովը նաեւ ընդգծել Է, որ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը հանրապետական Դոնալդ Թրամփին թուլացնելու իր ձգտմամբ երկար տարիներով խաթարել Է հնարավորությունը Մոսկվայի եւ Վաշինգտոնի նորմալ հարաբերությունների վերականգնման համար:

Միեւնույն ժամանակ փոխնխարարը նշել Է, թե Մոսկվան հուսով Է, որ ԱՄՆ-ը ՌԴ-ի հետ առճակատման մեջ չի գնա: Նրա խոսքով՝ անհրաժեշտ Է աշխատել ամերիկյան պատժամիջոցներից վնասը նվազագույնի հասցնելու վրա:

«Ինչ վերաբերում Է առճակատմանը, ապա ես հեռու չեմ գնա: Հուսով եմ, որ բանն առճակատման չի հասնի,- ասել Է նա:- Կաշխատենք նվազագույնի հասցնել պատահածից վնասը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս