Բաժիններ՝

Վենեսուելայի ընդդիմությունը հորդորել է կողմնակիցներին բողոքի համազգային ակցիա սկսել

Վենեսուելայի «Ժողովրդավարական միասնության դաշինք» (ԺՄԴ) ընդդիմադիր կոալիցիան օգոստոսի 8-ին նշանակել է Սահմանադրական ասամբլեայի (ՍԱ) ընտրություններից հետո բողոքի առաջին համազգային ակցիան: ԺՄԴ-ից խորհրդարանի պատգամավոր Խուան Ռեկեսենսը բոլորին, ովքեր հանդես են գալիս կառավարության գործողությունների դեմ, կոչ է արել փակել փողոցները։

«Այս դիկտատուրան ցանկանում է ամբողջ աշխարհին (Վենեսուելայի) կեղծ հանգստություն վաճառել,- ասել է Ռեկեսենսը ԺՄԴ-ի Twitter-ում հրապարակված տեսաուղերձում:- Մենք կշարունակենք դուրս գալ փողոցներ եւ բողոքել: Մենք շատ ենք թե քիչ, բայց 30 միլիոն վենեսուելացիներ չեն ցանկանում Սահմանադրական ասամբլեա»: ԺՄԴ-ն վերահսկում է երկրի խորհրդարանը 2015 թվականի դեկտեմբերի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակից հետո:

Ազգային ընտրական խորհրդի տվյալներով՝ հուլիսի 30-ին Սահմանադրական ասամբլեայի ընտրություններին մասնակցել է ընտրողների 41,53 տոկոսը՝ 8 միլիոնից փոքր-ինչ ավելի մարդ: Ընդդիմությունը պնդում է, որ այդ տվյալները խիստ չափազանցված են: Նրա հաշվարկներով՝ իր քաղաքացիական պարտքը կատարել է 3 միլիոն վենեսուելացիներից ոչ ավելին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս