Բաժիններ՝

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի նոր ղեկավարը երդում տվեց

ԱՄՆ-ի արդարդատության նախարար, գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի ներկայությամբ օգոստոսի 7-ին կայացել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նոր տնօրեն Քրիսթոֆեր Ռեյը երդմնակալության արարողությունը: Այդ մասին հայտնել է արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:

Ռեյի թեկնածությունը որը ՀԴԲ-ի տնօրենի պաշտոնում նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրվել էր հունիսի 7-ին, հաստատվել էր Կոնգրեսի վերին պալատի անդամների 92 ձայներով՝ ընդդեմ 5-ի: Այդ քվեարկությունը կայացել է օգոստոսի 1-ին:

Ռեյը իրավաբանական կրթություն է ստացել Ելի համալսարանում, 2003-2005 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի քրեական գործերով օգնականի պաշտոնը: Մինչեւ վերջին ժամանակներս նա King&Spalding իրավաբանական ֆիրմայի գործընկերն էր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031