Բաժիններ՝

Բրիտանացիների ավելի քան 60 տոկոսը հավանություն չի տալիս Brexit-ի շուրջը Մեյի կառավարության գործողություններին

Տասը բրիտանացիներից վեցը հավանություն չի տալիս Թերեզա Մեյի կառավարության գործողություններին Եվրամիության իշխանությունների հետ Brexit-ի պայմանների շուրջը բանակցություններում: Ինչպես տեղեկացրել է Reuters գործակալությունը, այս մասին են վկայում հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն օգոստոսի 2 – 3-ն անցկացրել է ORB International անկախ սոցիոլոգիական ծառայությունը:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցվածների 61 տոկոսն իր բացասական վերաբերմունքն է հայտնել Բրյուսելի հետ բանակցություններում պաշտոնական Լոնդոնի գործողությունների նկատմամբ: Դա է վկայում այն բրիտանացիների թվի անշեղ աճն, ովքեր դժգոհ են այդ երկխոսությունում Մեյի կառավարության դիրքորոշումից, քանի որ հուլիսին նրանց թիվը 56 տոկոս էր, իսկ հունիսին՝ 46 տոկոս:

Տակավին մինչեւ հունիսի 19-ին բանակցությունների մեկնարկը, բրիտանական թերթերում երկյուղներ Էին հայտնվում այն բանի առթիվ, թե Բրյուսելում իրենց դիրքորոշումների ձեւակերպանը մոտեցել են շատ ավելի հիմնավոր կերպով, քան Լոնդոնում: Բրիտանական մամուլը չի բացառել, որ Բրյուսելի բյուրոկրատիայի կարգավորված համակարգն սկսել է բանակցային ռազմավարություն մշակել Եվրամիությանն անդամակցության շուրջը հունիսի 23-ին կայացած հանրաքվեի արդեն հաջորդ օրը:

Իսկ Միացյալ Թագավորությունն այդ ժամանակվանից ստիպված էր անցնել կառավարություն կազմելու եւ ընդհանուր խորհրդարանական ընտրությունների միջով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս