Բաժիններ՝

Չինաստանի Հանսուի նահանգում առնվազն յոթ մարդ է զոհվել սողանքի հետևանքով

Օգոստոսի 8-ին խոշոր սողանք է տեղի ունեցել Չինաստանի Հանսուի նահանգի Լուննան քաղաքի մերձակայքում, ինչի հետեւանքով զոհվել է յոթ մարդ, եւս երկուսն անհայտ կորած են համարվում: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:

Իշխանությունները նախազգուշական միջոցառումների շրջանակներում անվտանգ վայրեր են տարհանել հազարից ավելի մարդու, սողանքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:

Սողանքի պատճառ են դարձել հորդառատ անձրեւները, որոնք չեն դադարում օգոստոսի 6-ից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031