
Միջազգային օլիմպիական կոմիտեն ավելի քան 99 մլն դոլարի չափով կորուստներ է կրել

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտնել է, որ 2017 թվականին ավելի քան 99 միլիոն դոլարի չափով վնասներ է կրել: Այս մասին հայտնել է Inside the Games պորտալը՝ վկայակոչելով կազմակերպության ֆինանսական հաշվետվությունը: Հրատարակությունը նշում Է, որ կազմակերպությունը պլանավորել էր տարին ավարտել ավելի նպաստավոր ֆինանսական ցուցանիշներով, 2017 թվականին Օլիմպիական խաղեր չեն անցկացվել:
Բացի դրանից, ավելի վաղ ՄՕԿ-ը մի շարք խոշոր հովանավորական պարտավորագրեր է կնքել 2017-ից մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակաշրջանի համար: Հաշվետվությունում նշված է, որ ԱՄՆ-ի Ազգային օլիմպիական կոմիտեն զարգացման ծրագրով ՄՕԿ-ից ստացել է դոտացիաներ, որոնք գերազանցում են մյուս բոլոր կոմիտեների միագումար ցուցանիշները՝ 91,6 միլիոն դոլար (մնացած կոմիտեների ֆինանսավորման համար միագումար հատկացվել է 77,9 միլիոն դոլար): Նաեւ ՄՕԿ-ը հաշիվ է տվել 2017 թվականին կազմակերպության նոր կենտրոնակայանի կառուցման համար շուրջ 130 միլիոն դոլար գումարի պարտավորագրի կնքման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: