
Նիդերլանդների ԱԳ նախարարը հրաժարական է տվել Պուտինի հետ հանդիպման մասին ստելու պատճառով

Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Հալբե Զեյլստրան հրաժարական է տվել 2006թ-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ սուտ տեղեկություն տրամադրելու պատճառով:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է խորհրդարանի նիստի ընթացքում:
Հանդիպման մասին ստելու վերաբերյալ իր քայլը նա անվանել է իր «քաղաքական կարիերայի մեծագույն սխալը» և ընդգծել, որ Նիդերլանդներն արժանի է այնպիսի արտաքին գործերի նախարարի «ում կարելի է լիովին վստահել»: