Բաժիններ՝

Պակիստանը ճանաչել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից արգելված ահաբեկչական խմբավորումների ցուցակները

Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը հաստատել է 1997 թվականի ահաբեկչության դեմ պայքարի օրենքում կատարված ուղղումները, որոնք երկրի իշխանություններին իրավունք են տալիս սահմանափակիչ միջոցներ կիրառել այն անձանց եւ խմբավորումների նկատմամբ, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ճանաչվել են ահաբեկչական։

Ինչպես գրել է Dawn թերթը, համապատասխան որոշումը պետության ղեկավարն ստորագրել է անցած շաբաթվա վերջին: Փոփոխություններին համապատասխան՝ այսուհետեւ իրավասու մարմիններն օժտված են լիազորություններով սառեցնելու բանկային հաշիվները եւ կնիք դնելու ենթադրյալ ահաբեկիչներին պատկանող շենքերի վրա:

«Սույն քայլը վերջ կդնի «Ջամաաթ ուդ Դավա» եւ Ֆալահ ե Ինսանիա» խմբավորումների՝ երկար ժամանակ շարունակվող երկակի կարգավիճակի հարցին՝ դրանք դնելով արգելվածների կատեգորիայում»,- գրել է հրատարակությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս