Բաժիններ՝

Թրամփն ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության ղեկավար նշանակեց Փոլ Նակասոնեին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի ամենագաղտնիացված հետախուզական գերատեսչություններից մեկի՝ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նոր տնօրեն է նշանակել գեներալ-լեյտենանտ Փոլ Նակասոնեին: Փետրվարի 13-ին այս մասին Twitter-ում հայտնել է նախագահի հատուկ օգնական եւ կիբեռանվտանգության հարցերով Սպիտակ տան համակարգող Ռոբ Ջոյսը։

Նակասոնեն, որի թեկնածությունը դեռ պետք է հաստատի Կոնգրեսի Սենատը, միաժամանակ կգլխավորի է նաեւ ԱՄՆ-ի զինված ուժերի կիբեռհրամանատարությունը:

54-ամյա Նակասոնեն 2016 թվականի հոկտեմբերից ղեկավարում է ԱՄՆ-ի Բանակի (ցամաքային զորքերի) կիբեռհրամանատարությունը: Ծառայությունն սկսել է հետախուզությունում: Մասնակցել է Աֆղանստանում եւ Իրաքում իրականացված գործողություններին:

ԱԱԳ-ի ներկայիս տնօրեն եւ ԱՄՆ-ի զինված ուժերի կիբեռհրամանատարության ղեկավար ծովակալ Մայքլ Ռոջերսը, որն այս պաշտոններն զբաղեցնում էր 2014 թվականից, հունվարի սկզբին հայտարարել էր գարնանը պաշտոնաթող լինելու մտադրության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս