
Լուկաշենկոն հորդորել է ՀԱՊԿ-ի երկրներին՝ համատեղ արդիականացնել բանակները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 13-ին հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներին անհրաժեշտ է բանակների արդիականացման համատեղ աշխատանք կատարել։
«Եթե խոսենք ընդհանուր առմամբ, մենք ՀԱՊԿ-ում շատ լրջորեն թերագնահատում ենք այն իրադրության վտանգը, որն ստեղծվում է: Ռուսաստանը ինքն իր համար արդիականացնում է զինված ուժերը: Մենք մյուս անդամների հետ միասին փորձում ենք զինվել, արդիականանալ եւ այլն:
Յուրաքանչյուրն ինքնուրույն»,-հայտարարել է Լուկաշենկոն երկրի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Նախագահի խոսքը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը: Դրա հետ մեկտեղ, Բելառուսի նախագահի կարծիքով, Ռուսաստանը կարող է կարեւոր դեր խաղալ ՀԱՊԿ-ի երկրների զինված ուժերի արդիականացման գործընթացում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: