Բաժիններ՝

Մահացել է ամերիկացի երգիչ Վիք Դամոնեն

89 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երգիչ Վիտո Ֆարինոլան, որը հայտնի է Վիք Դամոնե կեղծանվամբ: Այս մասին հայտնել է Fox News-ը՝ վկայակոչելով արտիստի ընտանիքը: Երաժիշտը վախճանվել է Մայամի Բիչի բժշկական կենտրոնում՝ մերձավոր հարազատների շրջապատում: Մահվան ստույգ պատճառը չի հաղորդվում:

Նշվում է, որ Դամոնեն լաունժ-վոկալիստների ոսկե դարաշրջանի մասն է դարձել, որոնք հռչակվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, եւ որոնց թվում են Ֆրենկ Սինատրան, Թոնի Բենետը, Դին Մարտինը եւ Փերի Քոմոն:

Երգչի ամենահայտնի հիթերի թվում են You՚re Breaking My Heart-ը եւ On The Street Where You Live-ը: Արտիստի վերջին ալբոմը թողարկվել է 1997վականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728