Բաժիններ՝

Թաիլանդի իշխանությունները բանկերին արգելել են գործառնություններ իրականացնել կրիպտոարժույթներով

Թաիլանդի բանկը թագավորության ֆինանսական կազմակերպություններին արգելել է գործառնություններ իրականացնել կրիպտոարժույթներով: Այդ մասին հայտնել է Bangkok Post թերթը:

«Բանկերին արգելված է ներդրումներ անել կրիպտոարժույթում եւ վաճառել այն, կատարել փոխանակման գործառնություններ եւ համապատասխան հարթակներ ստեղծել առեւտրի համար»,-հրատարակությունը մեջբերել է կարգավորիչի թողարկած շրջաբերականը: Թաիլանդի բանկերին նաեւ արգելված է իրենց հաճախորդներին վարկեր տրամադրել թվային փողերի գնման նպատակով, հաճախորդներին առաջարկել՝ կրիպտոարժույթն օգտագործել որպես ներդրումային գործիք:

Սահմանափակումները բացատրվում են Թաիլանդի Բանկի այն երկյուղներով, որ «կրիպտոարժույթները կարող են օգտագործվել ստվերային տնտեսության մեջ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728