![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսական ընկերությունները մասնակցելու են Սիրիայում նավթի-գազի հանքավայրերի վերականգնմանը
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/922516.jpg)
Նավթի-գազի ճյուղում Ռուսաստանի եւ Սիրիայի համագործակցության ճանապարհային քարտեզը նախատեսում է արաբական այս երկրում նավթի-գազի հանքավայրերի վերականգնում եւ նորերի շահագործում, ինչպես նաեւ երկրաբանական հետախուզում: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Մենք ստորագրել ենք առանձին ճանապարհային քարտեզ, ուշադրության ենք առնում ոչ միայն էլեկտրաէներգիան, այլեւ նավթն ու գազը. հիմնականում նավթի-գազի հանքավայրերի վերականգնումը եւ նոր հանքավայրերի յուրացումը»,- հայտարարել է նա, բայց հրաժարվել է նշել կոնկրետ ընկերություններ: