Բաժիններ՝

Տուսկը կոչ է արել ԵՄ երկրներին կարգավորել միգրանտների տեղավորման հետ կապված հարցերը

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կոչ է արել Եվրամիության անդամ երկրներին իրականություն դարձնել փախստականների տեղավորման վերաբերյալ հաստատված ծրագիրը: Տուսկը նման հայտարարությամբ հանդես է եկել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ հանդիպումից հետո:

«Նախ և առաջ մենք պետք է վերջ դնենք տեղափոխման հետ կապված ահավոր զգացմունքներին, քանի որ նրանք շարունակում են սնուցել պոպուլիզմն ու բաժանում են Եվրոպան»,- ընդգծել է Եվրոպական խորհրդի նախագահը:

Նշված ծրագրի շրջանակներում Հունաստանից և Իտալիայից շուրջ 30 հազար փախստականներ են տեղափոխվել եվրոպական այլ երկրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728