
Հարավային Կորեան կվճարի ձմեռային Օլիմպիական խաղերին ԿԺԴՀ-ի մասնակցության ծախսերը

Կորեայի Հանրապետությունը կվճարի Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերին ԿԺԴՀ-ի մասնացության ծախսերը՝ 2,86 միլիոն դոլարի չափով: Ինչպես փետրվարի 14-ին հայտարարել է երկրի միավորման նախարարությունը, միջոցները կհատկացվեն Հյուսիսի հետ համագործակցության հանձնաժողովի բյուջեի։
Սեուլը կվճարի այն ծախսերը, որոնք կապված են Հարավում հյուսիսկորեացի արտիստների, մարզասերների եւ թեքվոնդիստների ցուցադրական թիմի կեցության հետ, որոնց թիվը գերազանցում է 300-ը:
«Ֆինանսական աջակցություն ցույց կտրվի ԿԺԴՀ-ի պատվիրակությանը, ինչպես նաեւ մշակութային համագործակցության համատեղ ծրագրերին»,- ընդգծված է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: