Ցիկլոնն ավերել է Տոնգայի՝ ավելի քան մեկ դար առաջ կառուցված խորհրդարանի շենքը
Տոնգա կղզի-պետության խորհրդարանի շենքը, որը կառուցվել է ավելի քան 100 տարի առաջ, հիմքից քանդվել է հզոր ցիկլոնի հետեւանքով, որը մոլեգնել է խոշորագույն կղզի պետությունում: Այդ մասինշ հայտնել է ABC ավստրալական հեռարձակող կորպորացիան:
«Դա հին շենք էր, ուստի նման ելքի հնարավորությունը մշտապես առկա էր: Միմյանց փոխարինող խորհրդարանականները տարիներ շարունակ առաջարկում էին խորհրդարանի նոր շենք կառուցել: Կարծում եմ, որ այժմ դա անխուսափելի է»,-հայտարարել է խորհրդարանականներից մեկը՝ Լորդ Ֆուսիտուան:
Ինչպես նշում է ABC-ն, առայժմ հայտնի չէ, թե խորհրդարանը որտեղ նիստեր կգումարի մինչեւ շենքի հնարավոր կառուցումը: Ցիկլոնի հետեւանքով նաեւ քանդվել է օդեւեւութաբանական ծառայության շենքը:
Ուժգնության չորրորդ կատեգորիայի «Գիտա» ցիկլոնը կղզի-պետությունում մոլեգնել է լույս փետրվարի 13-ի գիշերը, առավել ուժեղ հարվածը բաժին է հասել Տոնգատապու կղզուն: Այստեղ քամու արագությունը հասել է ժամում 230 կիլոմետրի: Տարերքի մոլեգնման հետեւանքով մի քանի հազար մարդ մնացել է առանց լույսի, շենքերի մինչեւ 40 տոկոսը վնասվածքներ են ստացել:
Ընդամենը, արտակարգ ծառայությունների տվյալներով, տարերքի ճիրաններում է հայտնվել կղզու բնակչության 70 տոկոսը, տուժել է առնվազն երեք մարդ: Զոհվածների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել:
Ինչպես հայտարարել են օդեւեւութաբանները, այժմ ցիկլոնը շարժվում է դեպի Ֆիջի կղզի: Ըստ փորձագետների տվյալների, դրա հզորությունը չի նվազում, բացառված չէ, որ այն կբարձրանա մինչեւ հինգերորդ կատեգորիա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: