Բաժիններ՝

Կրճատվել է Միջերկրական ծովով Եվրոպա ժամանող միգրանտների հոսքը

Միջերկրական ծովով Եվրոպա ժամանող միգրանտների հոսքը 2018 թվականին կրճատվել է, սակայն նրանց մահվան դեպքերի թիվը մեծացել է: Այդ մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):

Կազմակերպության տվյալներով՝ 2018 թվականի առաջին շաբաթներին Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 8154 միգրանտներ ու փախստականներ: Անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում Եվրոպա էր հասել 12 հազար 358 մարդ:

Ինչպես նշում են փորձագետները, չնայած այն բանին, որ միգրանտների հոսքն զգալիորեն կրճատվել է, նրանց մահվան դեպքերի թիվն ավելացել է: Այսպես, 2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 11-ը Միջերկրական ծովում զոհվել է 401 մարդ, իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում՝ 261 մարդ: ՄՄԿ-ի տվյալներով՝ ընդամենն այս տարի աշխարհում զոհվել են 589 միգրանտներ ու փախստականներ, տասնյակ մարդիկ անհայտ կորած են համարվում:

Կազմակերպության տեղեկատվության համաձայն, ամենից շատ միգրանտներ են ժամանում Իտալիա. 2018 թվականի սկզբից այնտեղ ափ էիջել արդեն 4331 մարդ: Բացի այդ, զգալի թվով փախստականներ են ժամանում Հունաստան եւ Իսպանիա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս