
ԱՄՆ-ը 200 մլն դոլար կհատկացնի Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար

ԱՄՆ-ը մտադիր է լրացուցիչ 200 մլն դոլար հատկացնել Սիրիայում հումանիտար ջանքերին աջակցելու համար: Այդ մասին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը փետրվարի 13-ին հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի կոալիցիայի նիստում:
«Հունվարի դրությամբ մենք 216 մլն դոլարի հումանիտար օգնություն ենք ուղարկել Սիրիա, այսօր հայտարարում ենք կայունության ապահովման ջանքերին աջակցելու համար եւս 200 մլն դոլար հատկացնելու մասին, ինչը գերակա է Սիրիայի ազատագրված շրջաններում»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: