«Այն արձագանքները, որ մենք բելառուսական կողմից մինչև այսօր ստացել ենք, մեզ չեն բավարարում». Բալայան

«Հայկական կողմն աշխատանքներ է տանում Բելառուսի հետ»,- այս մասին այսօր լրագրողների հետ  ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով հարցին, թե հայկական կողմն ի՞նչ քայլեր է ձեռնարկում Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» համակարգերի վաճառքից հետո:

Բալայանը տեղեկացրեց, որ  հրապարակային և ոչ հրապարակային աշխատանքներ են տարվում բելառուսական կողմի հետ:

«Այն արձագանքները, որ մենք բելառուսական կողմից մինչև այսօր ստացել ենք, մեզ չեն բավարարում»,- ասաց Բալայանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930