
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի ինը թիրախ է խոցել Գազայի հատվածում՝ ի պատասխան օդապարուկների արձակման

Իսրայելական կործանիչները հունիսի 18-ին ՀԱՄԱՍ-ին պատկանող ինը թիրախներ են գրոհել Գազայի հատվածում՝ ի ատասխան հրկիզման նպատակով հրեաների պետության տարածք այրվող օդապարիկների եւ օդապարուկների արձակման: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տարածված հայտարարության մեջ:
«Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները երկու ռազմական ճամբարներում եւ ռազմամթերքի արտադրության հենակայանում հարվածներ են հասցրել ինը օբյեկտների, որոնք պատկանում են ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը Գազայի հատվածի հյուսիսային մասում,- ասված Է փաստաթղթում:- Հարվածները հասցվել են ի պատասխան Իսրայելի տարածք ամրացված այրվող առարկաներով եւ սարքերով օդապարուկների եւ օդապարիկների արձակման:
Դրանք ահաբեկչական ակտեր են, որոնք սպառնում են Իսրայելի հարավի բնակիչներին եւ զգալի վնաս են հասցնում Իսրայելի գյուղատնտեսական շրջաններին»:
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը նաեւ հայտնել է, որ Գազայի հատվածից արմատականները հունիսի 18-ին երեք հրթիռ են արձակել Իսրայելի վրա, դրանցից մեկն ընկել է պաղեստինյան միջատարածքի ներսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: