
ԱՄՆ-ում հինգ միգրանտ է զոհվել վթարից՝ փորձելով խույս տալ սահմանապահներից

ԱՄՆ-ում հինգ անօրինական միգրանտ է զոհվել՝ փորձելով խույս տալ սահմանապահներից: Այդ մասին հայտնել է News 4 San Antonio նի հեռուստաալիքը վկայակոչելով տեղական իշխանություններին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ավտոմեքենան, որտեղ գտնվում էր 14 մարդ, ներառյալ վարորդը, փորձել Է սահմանապահներից թաքնվել Տեխասի նահանգում: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով հինգ անօրինական միգրանտ զոհվել Է, մնացածները վերքեր են ստացել եւ հոսպիտալացվել: Նախնական տվյալներով վարորդը ԱՄՆ-ի քաղաքացի է, նա ձերբակալված է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: