
Հավայիում հրաբխի ժայթքման պատճառով վտանգավոր «Պելեի մազեր» են հայտնվել

Ոսկեգույն ոլորաթելերը, որոնք տեղացի բնակիչները գտնում են Մեծ կղզում, ոչ այլ ինչ են, քան թելաձեւ լավա, որը հատկություններով նման է ապակեթելքի, տեղեկացնում է Live Science-ը:
Գոյացությունները, որոնք անվանվել են հրաբուխների պոլինեզիական աստվածուհի Պելեի պատվին, կարող են վտանգավոր լինել Հավայիի բնակիչների համար, որոնք խմելու համար օգտագործում են անձրեւաջուրը, որի մեջ էլ կարող են ընկնել քամու քշած «մազերը»: Կերակրափողում կամ ստամոքսում լավան կարող է կատարել նույն ներգործությունն, ինչ ապակու կտորտանքը:
Այնուամենայնիվ, հրաբխի այժմյան ժայքման ժամանակ առայժմ հայտնի չէ «Պելեի մազերից» տուժած մարդկանց կամ կենդանիների մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: