
Մակեդոնիայում յոթ մարդ է վիրավորվել բողոքի ակցիայի ընթացքում

Յոթ ոստիկան վնասվածքներ է ստացել, 25 մարդ ձերբակալվել Սկոպիեում խորհրդարանի շենք առջեւ Մակեդոնիայի վերանվանման պատճառով անցկացված բողոքի ակցիայի ընթացքում: Այդ մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարարությունը:
Հունաստանի եւ նախկին Հարավսլավիայի Մակեդոնական Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Նիկոս Կոտզիասը եւ Նիկոլա Դիմիտրովը հունիսի 17-ին ստորագրել են երկրի նոր՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հարապետություն սահմանադրական անվանման համաձայնագիրը:
Պայմանագիրը կողմերը եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները համարել են պատմական, որն Սկոպիեի համար ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամակցության ուղի է բացում:
Վերանվանումը եւ պայմանագրի պայմանները ավելի վաղ կատեգորիկ չեն ընդունվել մակեդոնական ընդդիմության տարբեր կուսակցությունների կողմից:
«Ցուցարարների մի մասն օգտագործել է հրատեխնիկական միջոցներ եւ փորձել է ուժով ներթափանցել ժողով (խորհրդարան) … Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Վիրավորվել է յոթ ոստիկաններ, ձերբակավել է 25 մարդ»,- հակիրճ հայտնել է նախարարությունը եւ քաղաքացիներին հորդորել՝ բողոքն արտահայտել խաղաղ եղանակներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AP