ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել այլ պետությունների ու միավորումների հետ Եվրասիական տնտեսական միության համագործակցության զարգացման օգտին:
Հնդկաստանն իրականացրել է Agni-5 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումը, որը կարող է միջուկային մարտալիցք կրել:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոց է տեղափոխվել ձախ ոտքի ցավի պատճառով:
Ռուսաստանն անհրաժեշտ է համարում արագացնել թվային տնտեսության զարգացումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:
Հայաստանը 2017-ին գրանցել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մի շարք հաջողություններ, սակայն, ունեցել է նաեւ խնդիրներ, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի ղեկավար Գիորգի Գոգիան.
Ղազախստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կոմիտեում առայժմ չեն մեկնաբանում երկրի արեւմուտքի ավտոճանապարհներից մեկում ավտոբուսի բռնկման պատճառները, ինչի հետեւանքով զոհվել են Ուզբեկստանի 52 քաղաքացիներ:
Փենյանը կարող է իր տնօրինության տակ ունենալ 10-ից մինչեւ 20 միջուկային մարտագլխիկ:
Հունվարի 16-ին ամերիկյան «Freedom House» հետազոտական և իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա «Ազատությունն աշխարհում» զեկույցը։
Ղազախստանում 52 մարդ է զոհվել Ակտյուբինսկի մարզի Սամարա- Շիմքենտ ավտոճանապարհին ավտոբուսի բռնկման հետեւանքով:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը համոզված է, որ իր երկրի ճնշման ներքո Հյուսիսային Կորեան վաղ թե ուշ հարկադրված կլինի բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատն ընդունել է Միացյալ Թագավորության տարածքում համաեվրոպական օրենսդրության չեղարկման օրինագծը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է «կեղծարար զանգվածային լրատվամիջոցների» համար իր հանպատրաստից «մրցանակի» «հաղթողների» ցուցակը։
Ռուսաստանը ոչ մի կերպ չի օգնում հյուսիսկորեական խնդրի կարգավորմանը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նշել է Սիրիայում Միացյալ Նահանգների հինգ գլխավոր նպատակները։
«Մինչ արտաքին քաղաքականության վերանայումը ներքին և արտաքին քաղաքականության, տնտեսական ռազմավարության ճիշտ գնահատում պետք է իրականացվի»:
«Google-ի գաղափարական արձագանքը» վերնագրով ծավալուն փաստաթղթի հեղինակ Ջեյմս Դամորը երկուշաբթի օրը իր փաստաբանի հետ հրավիրել էր մամլո ասուլիս՝ կապված Google ընկերության դեմ իր ձեռնարկած իրավական քայլերի մասին:
2017 թ. դեկտեմբերի 30-ին հանրածանոթ թուրք քաղաքագետ, լրագրող և գրող Չենգիզ Աքթարը հրապարակել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ անաչառ և կարեկցական հոդված: «Անցյալի բռնության դիմակայումն ավելի մեծ բռնությամբ» խորագիրը կրող Աքթարի հոդվածը տեղադրված է Ahvalnews.com արտասահմանյան կայքէջում՝ թուրքական կառավարության ճնշող վարչակարգի հասանելիությունից դուրս։
Կրակովում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր կառավարության կազմում ստեղծել է «մենակ մարդկանց նախարարի» նոր պաշտոն, որում նշանակել է սպորտի եւ քաղաքացիական հասարակության հարցերի խորհրդարանական փոխնախարար Թրեյսի Քրաուչին։
Twitter ընկերությունում մեկնաբանել են Project Veritas կազմակերպության հայտարարություններն այն մասին, թե ընկերության աշխատակիցները կարդում են օգտատերերի անձնական հաղորդագրությունները:
Ղազախստանի ոստիկանության աշխատակիցը ոչ սթափ վիճակում Porsche Cayenne-ի ղեկին Աստանայում բախվել է երկրի նախագահ Նուսուլթան Նազարբաևի նստավայրի ցանկապատին:
Ռուսաստանում երկուշաբթի պաշտոնապես սկսվել է նախագահական պայքարը, որն ավարտվելու է մարտի 18-ի ընտրություններով: Երկրի Դուման նախապես որոշում էր ընդունել նախագահական ընտրությունները մարտի 18-ին տեղափոխելու վերաբերյալ, որը նաեւ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման օրն է:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում ձերբակալվել են ամուսիններ Դեյվիդ և Լուիս Թուրփինները, որոնց մեղադրում են իրենց 12 երեխաներին պատանդ պահելու ու տանը նրանց համար անմարդկային պայմաններ ստեղծելու մեջ:
«Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունից թեկնածու Ռոժե Տորենը, որը պաշտպանում է ինքնավարության անկախությունը, հունվարի 17-ին ընտրվել է տարածաշրջանային խորհրդարանի նախագահ:
Նախաձեռնող խումբը հանդես է եկել Նոր Կալիֆոռնիայի նահանգ հիմնելու օգտին, քանի որ Կալիֆոռնիայի նահանգը, նրա կարծիքով, դարձել է «անկառավարելի»:
Հունաստանի եւ Մակեդոնիայի ներկայացուցիչները հունվարի 17-ին վերսկսել են բանակցությունները մակեդոնական պետության անվան պատճառով տարաձայնությունների կարգավորման շուրջը:
ԱՄՆ-ում 74 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի ռեժիսոր, «Ոստիկանական ակադեմիա» ֆիլմի ստեղծող Հյու Ուիլսոնը:
Չեխիայի կառավարությունը հրաժարական է տվել:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը կցանկանար, որ Մեծ Բրիտանիան լինի Եվրամիության անդամ:
«Միասին մենք ուժեղ կլինենք». այս կարգախոսով է Բուլղարիան ստանձնում է Եվրոպական միության խորհրդի նախագահությունը: Երևանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան: