Բաժիններ՝

Իրանի դեմ նոր պատժամիջոցներն ավելի խիստ կլինեն, քան նախքան միջուկային գործարքի կնքումը. Բոլթոն

Պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնը պլանավորում է սահմանել Թեհրանի դեմ, ավելի խիստ կլինեն, քան նրանք, որոնք Իրանի նկատմամբ գործում էին նախքան միջուկային գործարքի կնքումը. բիզնեսի համար բացառություններ գրեթե չեն լինի:

Այդ մասին Իսրայելում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը, որի խոսքը մեջբերել է The Wall Street Journal թերթը:

Նա ընդգծել է, թե Վաշինգտոնը միտված է այն բանին, որ վերջին հաշվով բիզնեսի համար «չլինի որեւէ բացառություն» այն առումով, ինչ վերաբերում է սահմանափակիչ միջոցների կատարմանը: Նա նաեւ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կշարունակի ճնշում գործադրել Իրանի վրա՝ օգտագործելով ոչ միայն տնտեսական պատժամիջոցները:

Բոլթոնն ասել է, որ Վաշինգտոնը ձգտում է հասնել ոչ թե Թեհրանում ռեժիմի փոխարինման, այլ նրա գործելակերպի փոփոխման: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

«Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս