Բաժիններ՝

Երկու գնացք են բախվել Բոսնիայում և Հերցեգովինայում

Լույս օգոստոսի 23-ի գիշերը երկու գնացքներ են բախվել Բոսնիայում եւ Հերցեգովինայում (ԲեւՀ), զոհվել է երկու մարդ, եւս մեկը ծանր վնասվածքներ է ստացել:

Այդ մասին հայտնել է ԲեւՀ-ի Հերցեգովինա-Ներետվլյանսկի կանտոնի (օկրուգ) ոստիկանության վարչությունը: Վթարը Դոնյա-Յաբլանիցա երկաթուղային կայարանի մերձակայքում տեղի է ունեցել ժամը մոտավորապես 23:00-ին (Երեւանի ժամանակով՝ 01:00-ին): Երկու բեռնատար շարժակազմեր, որոնցից մեկը մեկնել էր Մոստարայից՝ 18 վագոնով, իսկ մյուսը՝ 36 վագոնով, շարժվելով Սարաեւոյի ուղղությամբ, բախվել են շրջանցման մանյովրի ժամանակ:

«Վթարի հետեւանքով զոհվել են լոկոմոտիվներում գտնվող երկու անձինք՝ ծնված 1969 եւ 1971 թվականներին, 1983 թվականին ծնված Սարաեւոյի մի բնակիչ ծանր վնասվածքներ է ստացել: Երկաթգծով երթեւեկությունը դադարեցված է,-ասված է ոստիկանության վարչության հաղորդագրության մեջ:

Վթարի զոհերը եւ վիրավորները մեքենավարներն են՝ օգնականների հետ միասին: Փրկարարներին հարկ է եղել մասնատեն լոկոմոտիվի բեկորները, որպեսզի դուրս բերեն զոհվածներին եւ տուժածներին: Պատահարի վայրում աշխատում են ոստիկանությունը եւ դատախազությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս