Անկարան Վաշինգտոնին մեղադրել է գլոբալ առևտրական պատերազմի սանձազերծման մեջ

Վաշինգտոնը համաշխարհային առեւտրական պատերազմ է սկսել, այդ թվում՝ Թուրքիայի դեմ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղարը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ վերջերս արած արտահայտությունները:

«Բոլթոնը խոստովանեց, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը ՆԱՏՕ-ի գծով դաշնակցին՝ Թուրքիային, որպես թիրախ Է ընտրել տնտեսական պատերազմում: Ցավոք, հարցը դրանով չի սահմանափակվում»,- մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը:

Մամուլի քարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը մաքսեր եւ պատժամիջոցներ է սահմանել մի ամբողջ շարք երկրների դեմ:  «ԱՄՆ-ի ղեկավարության սույն քաղաքականությունն անտեսում Է շուկայական տնտեսության կանոնները եւ խախտում է ԱՀԿ-ի գծով պարտավորությունները:

Ուստի Թուրքիան, Հնդկաստանը, Չինաստանը, Շվեյցարիան, Նորվեգիան, Կանադան, Ռուսաստանը, Մեքսիկան եւ ԵՄ-ն դիմել են միջազգային ատյաններ՝ պողպատի եւ ալյումինի մաքսերի բարձրացման՝ Վաշինգտոնի որոշման դեմ հայցերով. դա գլոբալ բնույթի խնդիր է, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբեություններում լարվածությունը համաշխարհային հանրակցության հետ Թրամփի վարչակազմի հակամարտության մի մասն է»,- ընդգծել է Քալինը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս