Բաժիններ՝

Ավստրալիայի վարչապետը հայտարարել է քաղաքականությունից հնարավոր հեռանալու մասին

Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Թեռնբուլը հայտարարել է, որ կհեռանա քաղաքականությունից, եթե իր գործընկերները կրկնական քվեարկություն կազմակերպեն կառավարող Լիբերալ կուսակցության առաջնորդի հարցի շուրջը:

Այդ մասին գրել է Sydney Morning Herald թերթը: Օգոստոսի 22-ին Թեռնբուլը դժվարությամբ է շահել համանման քվեարկությունը, որը նախաձեռնել էր ներքին գործերի նախարարության նախկին ղեկավար Փիտեր Դաթոնը:

Սակայն օգոստոսի 23-ին կառավարության եւս մի քանի բարձրաստիճան անդամներ, այդ թվում՝ ֆինանսների նախարար Մաթիաս Քորմանը, հայտարարել են, որ կորցրել են վստահությունը Թեռնբուլի նկատմամբ:

Վարչապետը համաձայնել է, որ օգոստոսի 24-ին կրկնական կուսակցական խորհրդացություն անցկացվի: Նա հայտարարել է, որ պաշտոնաթող կլինի, եթե հանդիպմանը պահանջեն քվեարկել նոր առաջնորդի օգտին, որը, համապատասխանաբար, կզբաղեցնի վարչապետի պաշտոնը: «Եթե նախաձեռնությունն ընդունվի, ես դա կգնահատեմ որպես անվստահության քվե եւ իմ թեկնածությունը չեմ առաջադրի քվեարկության համար»,- հայտարարել է Թեռնբուլը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031