Զախարովան հաստատել է օգոստոսի 24-ին Լավրովի և Չավուշօղլուի բանակցությունները Մոսկվայում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օգոստոսի 24-ին բանակցություններ կվարի Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ: Այդ մասին օգոստոսի 23-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Օգոստոսի 24-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կանցկացնի Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, որը Մոսկվա կժամանի կարճատեւ աշխատանքային այցով,- ասել է դիվանագետը:

– Այս տարի երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների վեցերորդ հանդիպմանը պլանավորվում է հատուկ ուշադրություն դարձնել սիրիական խնդրի կարգավորման վրա: Նաեւ կքննարկվեն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում համատեղ քայլերի համակարգման հարցերը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031