Վերսալի մերձակայքում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա
Դանակով զինված անհայտ անձը, իսլամական կարգախոսներ բացականչելով, օգոստոսի 23-ին մարդկանց վրա հարձակում է գործել Ֆրանսիայի Տրապի կոմունայում, որը գտնվում է Վերսալի մերձակայքում: Այդ մասին հայտնել է BFM TV-ն:
Նրա տվյալներով գրոհի զոհ է դարձել մեկ մարդ, եւս երկուսը վերքեր են ստացել: ԶԼՄ-ները նշում են, որ կարգի պահապանները վնասազերծել են հարձակվողին:
BFN TV-ի տեղեկատվոթյամբ՝ հարձակվողը 1982 թվականին ծնված տղամարդ է, ավելի վաղ նա դատապարտված է եղել ահաբեկչությունն արդարացնելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: