Բաժիններ՝

Արգենտինայի սենատորները հավանություն տվեցին նախկին նախագահ դե Կիրշների տները խուզարկելուն

Արգենտինայի խորհրդարանի վերին պալատն օգոստոսի 22-ին հավանություն է տվել սենատոր եւ պետության նախկին ղեկավար Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների բնակարանում եւ տներում խուզարկություն կատարելու դատարանի պահանջին՝ կաշառքների գործի հետաքննության շրջանակներում: Կողմ է քվեարկել 72-տեղանոց Սենատի 66 անդամ:

Այժմ իրավապահ մարմինները կկարողանան խուզարկություն կատարել խորհրդարանական անձեռնմխելիությունից օգտվող Ֆեռնանդես դե Կիրշների բնակարանում Բուենոս Այրեսում եւ նրա տներում Էլ Կալաֆատե եւ Ռիո Գալիեգոս քաղաքներում:

«Ես լկտի, կոպիտ, նվաստացուցիչ մեքենայությունների եւ մշտական հետապնդման զոհն եմ»,- նիստում ասել է Ֆեռնանդես դե Կիրշները: Նախկին նախագահի կարծիքով՝ գործող կառավարությունը դատավարությունն օգտագործում է իր դեմ, որպեսզի բնակչությանը շեղի երկրի տնտեսական խնդիրներից: «Եթե հաց չկա՝ անհրաժեշտ են հանդիսախաղեր»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031