Բաժիններ՝

ԻՊ-ն ստանձնել է Փարիզի արվարձանում կատարված հարձակման պատասխանատվությունը. Reuters

«Իսլամական պետություն» խմբավորումն ստանձնել է օգոստոսի 23-ին Փարիզի արվարձանում մարդկանց վրա կատարված հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին հայտնել է Reuters-ը:

Գործակալությունը նշում է, որ ԻՊ-ն իր հայտարարության մեջ ոչ մի ապացույց չի բերում, որ հարձակվողն իրապես կապված է եղել այդ խմբավորման հետ: Օգոստոսի 23-ի առավոտյան մեծ դանակով զինված տղամարդը, իսլամական կարգախոսներ բացականչելով, մարդկանց վրա հարձակում է կատարել Տրապ քաղաքի (Փարիզից հարավ-արեւմուտք ընկած Իվելինի դեպարտամենտ) Կամիլլա Կլոդել փողոցում:

Ըստ վերջին տվյալների, հարձակման հետեւանքով զոհվել է երկու մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր մեկ զոհվածի եւ երկու վիրավորների մասին: ԶԼՄ-ները նշում են, որ կարգի պահապանները վնասազերծել են հարձակվողին: BFN TV-ի տեղեկատվությամբ՝ հարձակվողը 1982 թվականին ծնված տղամարդ է, ավելի վաղ նա դատապարտված է եղել ահաբեկչությունն արդարացնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս