
Արամ Գաբրելյանովը թողեց News Media հոլդինգի գլխավոր տնօրենի պաշտոնը

News Media հոլդինգի ղեկավար Արամ Գաբրելյանովը հեռացել է գլխավոր տնօրենի պաշտոնից, այդ պաշտոնն զբաղեցրել է նրա տեղակալ Անատոլի Սուլեյմանովը: Այդ մասին օգոստոսի 22-ին հայտնել է PNS-ն: Սուլեյմանովը նույնպես հավաստել է այս տեղեկավտությունը «Կոմերսանտի» հետ կայացած զրույցում:
«Արամ Աշոտովիչը վաղօրոք նախազգուշացրել էր, որ հեռանում է գլխավոր տնօրենի պաշտոնից: Գլխավոր տնօրենի պաշտոնն առաջարկեցին ինձ, Life-ի ղեկավարի պաշտոնը՝ Ալեքսանդր Պոտապովին»,- պատմել է Սուլեյմանովը:
Life հրատարակությունը՝ News Media-ի գլխավոր նախագիծը, աշնանը կդադարեցնի իր գոյությունը նախկին ձեւաչափով: Այն կհրաժարվի զանգվածային լրատվամիջոցների թույլատրագրից եւ հոկտեմբերից կդառնա բաց հարթակ, որին կարող է մասնակցել ցանկացած օգտատեր՝ «անկախ քաղաքական համոզմունքներից»: Գաբրելյանովը News Media-ն ղեկավարել է 2001 թվականին դրա ստեղծման պահից: Նա ինքն իր որոշումն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: