Բաժիններ՝

ԱՄՆ-ում ուժի մեջ մտան Չինաստանից 16 մլրդ դոլար գումարի ներմուծման լրացուցիչ մաքսատուրքերը

Միացյալ Նահանգերում օգոստոսի 23-ին ուժի մեջ են մտել Չինաստանից 16 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների ներկրման մաքսերը, ինչպես պլանավորվել էր ավելի վաղ, ինչի մասին նախազգուշացրել էր Վաշինգտոնը: Պեկինը հայտարարել է ներմուծվող ամերիկյան ապրանքների նկատմամբ համանման քայլի մասին:

ԱՄՆ-ի Մաքսային ծառայությունը հավաստել է, որ օգոստոսի 23-ի 00:01-ից (Երեւանի ժամանակով 08:01-ից) Չինաստանից 16 միլիարդ դոլար գումարի ապրանքներից 25 տոկոս մաքս կգանձվի՝ սահմանված ցուցակին համապատասխան:

Չինաստանի առեւտրի նախարարությունը տարածել է հայտարարություն, որում ընդգծված է, որ «այդ առնչությամբ Չինաստանը վճռական բողոք է հայտնում եւ հարկադրված է շարունակել պատասխան քայլերի ձեռնարկումը»: Միաժամանակ հայտարարության մեջ ասված է, որ Չինաստանն, ի պատասխան Միացյալ Նահանգների գործողությունների, հայց կհարուցի Առեւտրի համաշխարհային կազմակերպության իրավարանում՝ ելնելով «բազմակողմ առեւտրի մեխանիզմը եւ իր արմատական շահերը պաշտպանելու» ձգտումից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս