Տղան մահացել էր հիվանդանոցում գլխուղեղի արնազեղումից: Հարցաքննության ժամանակ մի քանի վկա հայտնել է, որ երիտասարդին ճակատագրական հարվածը հասցրել է 46-ամյա Անդրեյ Զ-ն:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 30-ի գիշերը Ռոստովի մարզի Սինյավսկոյե գյուղում համագյուղացիները դաժան ծեծի էին ենթարկել ազգությամբ հայ 22-ամյա Ռաֆայել Խլղաթյանին ու վերջինիս հորը՝ Սերգեյին: Պատճառն այն էր եղել, որ Ռաֆայելն իր Ford Focus մեքենայով վնասել էր վերջիններիս կայանած 5 ավտոմեքենաները:
ՄԱԿ-ի ներկայացուցիչները ուսումնասիրել են արբանյակային լուսանկարները, որոնք վկայում են այն մասին, որ Սիրիայի Պալմիրա քաղաքում Բելի հնագույն տաճարը ոչնչացվել է ԴԱԻՇ-ի զինյալների կողմից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայութ
Ռոստովի մարզի գյուղերից մեկում համագյուղացիները ծեծելով սպանել են 22-ամյա հայ վարորդ Ռաֆայել Խլղաթյանին:
Երիտասարդ զույգը որոշել է գումար խնայել և ինքնուրույն նախաձեռնել տան վերանորոգման աշխատանքները: Խոհանոցի սալահատակը բարձրացնելիս՝ նրանք հայտնաբերում են պահված չհրկիզվող պահարանը, որի վրա գաղտնաբառով փական էր դրված:
«Ես տեղյակ եմ, որ ԼՂ հակամարտությունը ժամանակ առ ժամանակ օգտագործվում է Ռուսաստանի կողմից, բայց վարանում եմ ճիշտ խորհուրդներ տալ: Միակ բանը, որ կարող եմ ասել հետևյալն է` ՌԴ արտաքին քաղաքականության նպատակը ոչ թե հակամարտությունները կարգավորելն է, այլ դրանք օգտագործելը»:
«Ինտերֆաքս»-ը, հղում տալով իրավապահ մարմիններում իր աղբյուրին, հայտնում է, որ ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովին չեն ձերբակալել, ինչպես ավելի վաղ հայտնվել էր:
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալել են ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովին, ով վերջերս իր ընտանիքի հետ տեղափոխվել էր Արցախ:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը պատմել է նոր միջոցառումների մասին՝ ուղղված երկաթուղային տրանսպորտի անվտանգության բարձրացմանը Եվրոպայում, որոնք համաձայնեցվել են ԵՄ անդամ-երկրների կողմից Փարիզում արտակարգ հանդիպման ժամանակ:
Ի հայտ են եկել նոր փաստեր, որոնք այն մտքին են հանգեցնում՝ կարծես նախագահ Պուտինը փորձել է ձեռք բերել անշարժ գույք Կոստա-դել-Սոլում ռուսական մաֆիայի բոսի կազմակերպած գործարքի ընթացքում, գրում է The Times-ի թղթակից Գրեհեմ Քելլին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եթե ԵՄ անդամ-երկրները չկարողանան պայմանավորվածություն ձեռք բերել փախստականների արդարացի բաշխման հարցում, ապա Շենգենյան համաձայնագիրը հարցականի տակ կհայտնվի, հայտնում է Reuters-ը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոյի այսօրվա նիստում որոշում է կայացվել դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանում կայանալիք ընտրությունների ժամանակ, տեղեկացնում է APA-ն՝ հղում կատարելով ԵԽԽՎ մամլո քարտուղար Ֆրանչեսկ Ֆերերին:
Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան Բաքվում դատական նիստում իր վերջին խոսքում ասել է, որ բռնաճնշումների մեքենայի վերջը շուտով կգա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սեպտեմբերին Նյու Յորք այցի շրջանակում Հռոմի պապին կդիմավորի իր սեփական՝ 70-մետրանոց դիմանկարը՝ ամրացված քաղաքի շինություններից մեկին:
Սիրայի հարցով «Ժնև-3» համաժողովը կարող է հրավիրվել նոյեմբերի 15-ից հետո: Այս մասին հայտարարել է Սիրիայի «Ազգային ճակատ հանուն փոփոխությունների ու ազատագրման» կուսակցության ղեկավար Կադրի Ջամիլը:
Նշվում է նաև, որ Ռադայի մոտ ծագած անկարգությունների ժամանակ գլխի շրջանում վնասվածք է ստացել ֆրանսիական Finance պարբերականի լրագրողը: Այդ մասին հայտնել է Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն:
Հունաստանը կստանա Եվրահանձնաժողովի 35 մլրդ եվրո ծավալի օգնության 1 մլրդ եվրոյի առաջին տրանշը: Այս մասին հայտնել է Եվրոպական ներդրումային բանկի մամլո ծառայությունը:
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Ուկրաինայի Ռադայի մոտ զինվորականների վրա նռնակ են նետել «Ազատություն» կուսակցության մարզաշապիկներ հագած անձինք:
Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ ուժեղ պայթյուն է որոտացել: Ինչպես հայտնել է Կիևի միլիցիայի պետ Ալեքսանդրա Տերեշչուկան, անկարգությունների հետևանքով տուժել է մոտ 100 ուժային, հայտնում է ուկրաինական «112» ալիքը:
Վերլուծաբանները նաև անդրադարձել են Ադրբեջանում առկա խնդիրներին, որոնց վերջին շրջանում բախվել է երկիրը: Առաջին հերթին՝ դրանք կապված են նավթի կտրուկ անկման հետ, ինչը չէր կարող չանդրադառնալ Ադրբեջանի տնտեսության վրա: «Ադրբեջանը նաև ապահովագրված չէ բողոքի ներքին ցույցերից ու քաղաքական խնդիրներից, թեև այդ ռիսկն ավելի պակաս է, քան հարևան երկրներում»,- նշել են Stratfor-ի վերլուծաբանները:
Սիրիայում ու Իրաքում տարածքներ գրաված ԴԱԻՇ-ը հայտարարել է, որ մոտ օրերս Իրաքի Մոսուլ քաղաքում շրջանառությունից հանելու է ամբողջ արտարժույթը ու շրջանառության մեջ է դնելու սեփականը՝ ոսկե դինարը, հայտնում է իրաքյան «Աս-Սումարիյա» հեռուստաալիքը:
Ավստրիական OMV ընկերությունը հայտարարություն է ներկայացրել Համաշխարհային բանկի արբիտրաժային դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Թուրքիային ու վերջինիս վարչապետ Ահմեդ Դավութօղլուին:
Ռեփեր Քանյե Ուեսթը MTV մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին:
«Եթե խոսենք Թուրքիայի և Իրանի տնտեսական ներկայության մասին, ապա Հյուսիսային Կովկասում այդ ներկայությունն ակնհայտորեն բավարար չէ, որպեսզի դա օգտագործեն քաղաքական գործընթացներում»,- ասաց Կազյոնինը:
Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ ցույց է դուրս եկել շուրջ 1000 մարդ, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը: Վերջիններս դուրս են եկել փողոց՝ այդկերպ բողոքելով Սահմանադրության փոփոխությունների դեմ:
Օգոստոսի 12-ին Չինաստանի Տյանցզին քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 158 մարդու, ևս 15 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին ասվում է փրկարարական օպերացիայի ղեկավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ալյասկա իր այցի ընթացում մտադիր է պաշտոնապես հայտարարել Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը՝ Մակ-Քինլին Դենալի վերանվանելու մասին, հայտնել են Սպիտակ տան մամլո ծառայությունից:
Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում սեքսուալ փոքրամասնությունների իրավունքների համար պայքարողները մասնակցել են փողոցային երթի՝ պահանջելով իրենց իրավունքներն ամրագրել սահմանադրորեն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևը առավոտյան մարզումների ժամանակ լուսանկարվել են Սոչիի կառավարական նստավայրում:
Եվրամիության անդամ երկրների ներքին գործերի նախարարները կհանդիպեն սեպտեմբերի 14-ին Բրյուսելում՝ քննարկելու միգրացիայի խնդիրները՝ կապված փախստականների հոսքի ավելացման հետ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայու