
Պատրուշևը և Բոլթոնը քննարկել են միջուկային զենքի չտարածումը և ռազմավարական կայունությունը

Ռուսաստանի Դաշնության անվտագության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են միջուկային զենքի չտարածման թեման, այդ թվում՝ Իրանին և ԿԺԴՀ-ին վերավերվող հարցերը:
«Քննարկվել են միջուկային զենքի և հրթիռային տեխնոլոգիաների չտարածման, ինչպես նաև ԿԺԴՀ-ին և Իրանին վերաբերող հարցերը, ռազմավարական կայունության ապահովումը, սպառազինությունների վերահսկման խնդիրները»,- ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ասել է Պատրուշևը:
Նա նաև հավելել է, Սիրիայից և Ուկրաինայից բացի, Բոլթոնի հետ քննարկել է Աֆղանստանում իրավիճակը:
«Առանձին քննարկվել է Սիրիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում `Եմենում և Լիբիայում տիրող իրավիճակը: Կարճ անդրադարձ է կատարվել Ուկրաինայում տիրող իրավիճակին»,- հավելել է նա:
Պատրուշևի խոսքերով` նախատեսվել էր հանդիպման արդյունքներով ընդունել համատեղ հայտարարություն, սակայն այն չի ընդունվել՝ ԱՄՆ-ի պատվիրակության կողմից այդ երկրի ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին դրույթը տեղադրելու փորձի պատճառով: