Բաժիններ՝

Դոլարի փոխարժեքը հասավ 69 ռուբլու

Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի նկատմամբ աճել է 1,43 տոկոսով եւ հասել 69 ռուբլու մակարդակին: Վերջին անգամ դոլարի փոխարժեքն այդ նշագծին է եղել 2016 թվականի ապրիլի 5-ին:

Միաժամանակ եվրոյի փոխարժեքն աճել է 0,97 տոկոսով եւ հասել 79,67 ռուբլու նշագծին: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ռուբլու թուլացումը տեղի է ունենում Կենտրոնական բանկի կողմից ներքին շուկայում ֆինանսների նախարարության համար արժույթի գնումների ֆոնին:

Կարգավորիչը նախարարության համար 20,1 մլրդ ռուբլու արժույթ է գնել օգոստոսի 22-ի հաշվարկով, ինչպես նաեւ օրական 17,5 մլրդ ռուբլու արժույթ է գնել օգոստոսի 21-ի եւ 20-ի հաշվարկներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031