Բաժիններ՝

Ավստրալիայի նոր վարչապետ ընտրվեց Սքոթ Մորիսոնը

Ավստրալիայի Լիբերալ կուսակցության նոր ղեկավար, համապատասխանաբար նաեւ երկրի նոր վարչապետ է ընտրվել կառավարության գանձապետ Սքոթ Մորիսոնը: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:

Նա հաղթանակ է տարել կուսակցության խորհրդարանական խմբակցությունում կայացած ընտրություններում՝ հավաքելով 45 ձայն, առաջ անցնելով իր հիմնական մրցակցից՝ ներքին գործերի նախկին նախարար Փիթեր Դաթոնից, որի օգտին քվեարկել է խմբակցության ժողովի 40 մասնակից:

Վարչապետի պաշտոնին հավակնում էր նաեւ ՆԳ նախարար Ջուլյա Բիշոպը, որը դուրս է մնացել քվեարկության առաջին փուլից հետո:

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, այժմ արդեն նախկին վարչապետ Մալքոլմ Թյոռնբուլի վերընտրման պատճառ են դարձել Դաթոնի հետ նրա ունեցած տարաձայնությունները, որոնք բերեցին երկրի խորհրդարանի ստորին պալատի աշխատանքի դադարեցման:

Քվեարկության նախօրյակին Թյոռնբուլը հայտարարել էր, որ կհեռանա քաղաքականությունից, եթե կուսակցության ժողովում քվեարկություն անցկացվի կուսակցության ղեկավարի նոր թեկնածության շուրջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս