Թրամփը և Մուն Չժե Ինը համատեղ ջանքերով կնախապատրաստեն ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը կայացած երկկողմ հանդիպման ընթացքում պայմանավորվել են, որ կհամակարգեն ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովի նախապատրաստման գործողությունները: Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը:
«Երկու երկրների ղեկավարները քննարկել են նախագահ Թրամփի եւ նախագահ Կիմ Չեն Ունի միջեւ երկրորդ գագաթնաժողովի պլանները, որը կկայանա ոչ հեռու ապագայում, եւ պայմանավորվել են սերտորեն համակարգել այդ ուղղութամբ արվող հաջորդ քայլերը»,- ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ: Դրանում նաեւ նշվում է, թե կողմերը համաձայնեցին, որ հարկավոր է շարունակել ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա ավելի վաղ Փհենյանի դեմ սահմանված պատժամիջոցների «եռանդուն կատարման» ճանապարհով: Միաժամանակ Թրամփը դրական է գնահատել Մուն Չժի Ինի՝ սեպտեմբերի 18-20-ին ԿԺԴՀ կատարած այցի արդյունքները: