Մոլդովայի նախագահը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից

Մոլդովայի Սահմանադրական դատարանը նախագահ Իգոր Դոդոնին ժամանակավորապես հեռացրել է զբաղեցրած պաշտոնից: Այս որոշումը Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Դեմոկրատական կուսակցությունից պատգամավորների պահանջով:
Որոշումն ուղղված է այն բանին, որ խորհրդարանի նախագահին՝ որպես նախագահի պաշտոնակատարի, հնարավորություն ընձեռվի ստորագրել առողջապահության, սոցիալական պաշտպանության եւ ընտանիքի նախարարի, ինչպես նաեւ գյուղատնտեսության, տարածաշրջանային զարգացման եւ շրջակա միջավայրի պահպանության նախարարի նշանակման հրամանագիրը: Դոդոնը կրկնակի հրաժարվել է այդ պաշտոններում նշանակել վարչապետի առաջարկած թեկնածուներին:
Օրենսդրության համաձայն, նախագահն իրավունք ունի մերժել վարչապետի առաջարկած թեկնածությունները, բայց միայն մեկ անգամ: Նույն թեկնածուների կրկնական առաջադրման դեպքում նա պարտավոր է ստորագրել նշանակման հրամանագիրը: Եթե նախագահը կրկնական առաջադրումից հետո էլ չստորագրի հրամանագիրը, ապա նրա համապատասխան լիազորություններն անցնում են խորհրդարանի նախագահին, որը նախագահի փոխարեն կարող է ստորագրել հրամանագրերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Այս որոշումը Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Դեմոկրատական կուսակցությունից պատգամավորների պահանջով: