
Եվրահանձնաժողովը Լեհաստանին դատի է տալիս երկրում դատական համակարգի բարեփոխման պատճառով

Եվրահանձնաժողովը որոշում է ընդունել Լեհաստանի իշխանության դեմ ԵՄ-ի Դատարան գանգատ ներկայացնել երկրում անցկացված դատական համակարգի բարեփոխումների կապակցությամբ: Այդ մասին ասված է ԵՀ-ի համյտարարության մեջ, որը սեպտեմբերի 24-ին տարածվել է Բրյուսելում:
«Այսօր Եվրահանձնաժողովը որոշեց Լեհաստանի դեմ հայց ներկայացնել ԵՄ-ի դատարան՝ Գերագույն դատարանի մասին լեհական նոր օրենքին համապատասխան դատական մարմինների անկախության սկզբունքի խախտման կապակցությամբ եւ խնդրել դատարանին՝ ժամանակավոր միջոցներ ձեռնարկել այնքան ժամանակ, քանի դեռ նա որոշում չի կայացրել այդ գործով»,-նշվում է հայտարարության մեջ:
ԵՀ-ն ընդգծում է, որ «Գերագույն դատարանի մասին լեհական օրենքն անհամատեղելի է ԵՄ-ի օրենսդրության հետ, քանի որ այն խախտում է դատական մարմինների անկախության սկզբունքը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: